«Ամենադժվար բանակցություններն ավելի լավ են, քան՝ պատերազմը». Ռուբեն Վարդանյան
542
Շաբաթ, 08 ապրիլի, 2023 թ., 13:12
![]() Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը շարունակում է պատասխանել քաղաքացիների՝ իրեն ուղղված հարցերին: Հարցերից մեկը վերաբերում է նրան, թե «կկարողանա՞նք արդյոք բանակցություններով կարգավորել Արցախի հիմնախնդիրը, թե՞ պետք է անպայման պատերազմենք»: Վարդանյանը պատասխանել է. «Ամենածանր, ամենադժվար բանակցություններն ավելի լավ են, քան՝ պատերազմը: Վստահ եմ՝ բանակցությունների միջոցով կարող ենք հասնել մեր նպատակին, բայց, միևնույն ժամանակ, նայելով պատմության էջերը, վստահ եմ՝ եթե ուժեղ չլինենք, պատրաստ չլինենք պատերազմի, ոգի ու կամք չցուցաբերենք, ոչ մի բանակցություն հաջողության չի հասնելու: Բանակցությունները, պայմանավորվածությունները կաշխատեն այն ժամանակ, երբ մյուս կողմը կիմանա, որ իրավունք չունի խախտելու պայմանավորվածությունները»: Աղբյուրը` Ռուբեն Վարդանյան |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
