Սեդա Սաֆարյանին ներեցին. ժամկետը լրանում է. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 10-ին լրանում է երեք ամիսը, սակայն այդպես էլ Սահմանադրական դատարանի դատավորները տեղից չշարժվեցին: Խոսքը ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի գործի մասին է: ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորները հունվարի 10-ից սկսել էին հաշվարկն, ու հենց այդ օրվանից իրենք ունեն երեք ամիս ժամանակ՝ դիմում ներկայացնելու Սեդա Սաֆարյանի գործողության մասով: Եվ, ահա, 2 օրից կլրանա երեք ամիսը, սակայն մինչ օրս ՍԴ որևէ դատավոր Սեդա Սաֆարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասով դիմում չի ներկայացրել Սահմանադրական դատարանի նախագահին: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները շրջանառության մեջ դրեցին Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին նախագիծը, սակայն այն մերժվեց: Որպես Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հիմք՝ նշվում էր, որ վերջինս, խախտելով Սահմանադրական դատարանի դատավորի համար սահմանված անհամատեղելիության պահանջները, ձեռնարկատիրությամբ է զբաղվել: Ազգային ժողովը մերժեց, իսկ ՍԴ-ն էլ ոչ մի գործընթաց այդպես էլ չսկսեց: Հիշեցնենք, որ Սեդա Սաֆարյանը դատավորի կարգավիճակում փաստաբանությամբ էր զբաղվել, ինչն արգելված է օրենքով, բայց Նիկոլ Փաշինյանը ներեց նրա օրինախախտումը»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
