Հայաստանը կմասնակցի ԱՄՆ-ի գլխավորած Defender 23 զորավարժություններին
![]() Հայաստանն ու Մոլդովան կմասնակցեն Միացյալ Նահանգների գլխավորած բազմազգ լայնածավալ զորավարժություններին, հայտնում է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը։ Զորավարժություններին կմասնակցի շուրջ 9000 ԱՄՆ զինվորական և շուրջ 17000 զինծառայող 26 դաշնակից և գործընկեր երկրներից: Այդ երկրներն են՝ Ալբանիա, Հայաստան, Բոսնիա և Հերցեգովինա, Բուլղարիա, Խորվաթիա, Չեխիա, Դանիա, Էստոնիա, Ֆրանսիա, Վրաստան, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իտալիա, Կոսովո, Մոլդովա, Չեռնոգորիա, Նիդեռլանդներ, Հյուսիսային Մակեդոնիա, Լեհաստան, Ռումինիա, Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա և Մեծ Բրիտանիա։ «Defender 23» զորավարժությունները, սկսված 2021 թվականից, ղեկավարվում են ԱՄՆ-ի եվրոպական և աֆրիկյան բանակների կողմից։ Դրանք նպատակ ունեն ցույց տալու ամերիկյան զորքի կարողությունը զինտեխնիկան արագորեն տեղակայելու, դաշնակիցներին աջակցելու, Եվրոպայի խաղաղության հնարավոր խաթարումը կանխելու, ինչպես նաև՝ մայրցամաքը ագրեսիայից պաշտպանելու կարողությունը: |

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
10113:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
19210:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
134Երեկ, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
16004.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
14004.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
13704.11.2026, 12:06
