Լատվիայում կվերականգնվի պարտադիր զինվորական ծառայությունը
![]() Լատվիայի Սեյմը կողմ է քվեարկել պարտադիր զինվորական ծառայության ներդրմանը։ Այս մասին հայտնում է խորհրդարանի կայքը։ Քաղաքացիները կկարողանան 11 ամիս ծառայել Ազգային զինված ուժերում կամ ներքին գվարդիայում (Ազգային գվարդիա): 2024 թվականի հունվարի 1-ից հնարավոր կլինի ծառայել պահեստազորի սպաների հնգամյա ծրագիր սովորելով՝ այս տարբերակը նախատեսված է բուհերի և քոլեջների ուսանողների համար։ Այլընտրանքային քաղաքացիական ծառայության անցնելու հնարավորություն կունենան այն քաղաքացիները, ովքեր իրենց համոզմունքներով չեն կարող զինվորական ծառայություն անցնել։ «Օրենքը սահմանում է որոշ բացառություններ, երբ զորակոչը կարող է հետաձգվել Ազգային զինված ուժերում։ Որոշ դեպքերում կարող է որոշում կայացվել զորակոչից հրաժարվելու մասին»,- ասվում է Սեյմի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Այս տարի զորակոչը կամավոր է լինելու։ Ցանկացողները կարող են դիմել մինչև մայիսի 1-ը, իսկ ծառայությունը կսկսվի հուլիսի 1-ից։ |

«Ասիմետրիկ պայքարը Հայաստանի պարագայում ենթադրում է հենց պայքար քաղաքական տիրույթում». Հակոբ Բադալյան
66Երեկ, 23:48
«Եթե հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերվելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը». Գարիկ Քեռյան
68Երեկ, 23:24
Նավթային բիծը մոտենում է ԱՄԷ-ի ափերին
125Երեկ, 23:18
«ԱԱԾ անունից մոլորեցրել են քաղաքացիներին և հափշտակել ավելի քան 1 մլրդ դրամ»․ ՔԿ (տեսանյութ)
101Երեկ, 22:54
Երևան-Կապան-Երևան թռիչքները ժամանակավորապես կդադարեցվեն
109Երեկ, 22:30
«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ»․ ԱԱԾ
94Երեկ, 22:12
