Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Բայդենը «հետաքրքրված չէ» Թրամփի գործով. Սպիտակ տուն

437
Երեքշաբթի, 04 ապրիլի, 2023 թ., 22:36
Բայդենը «հետաքրքրված չէ» Թրամփի գործով. Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի կենտրոնանում պետության նախկին ղեկավար Դոնալդ Թրամփի նկատմամբ մեղադրական եզրակացության վրա, սակայն երկրի իշխանությունները պատրաստ են հնարավոր անկարգություններին։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը։

«Մենք չենք մեկնաբանի բուն գործը: Նախագահը մտադիր է կենտրոնանալ Ամերիկայի ժողովրդի ծանր վիճակի վրա, ինչպես անում է ամեն օր: Սա նրա ուշադրության առարկան չէ»,- ասել է նա: