Ադրբեջանցիներն արդեն 11 պոստ են դրել. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Անցած շաբաթ Տեղ գյուղի տարածք ադրբեջանցիների ներթափանցումից մեկ օր հետո Փաշինյանը կառավարության նիստում գրեթե երդվեց․ «Հայկական դիրքերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, ընդամենը Հայաստան-Արցախ երթուղու փոփոխություն է կատարվել»։ Նույն օրը ԱԱԾ-ն հերքեց սա՝ հաղորդելով․ «Որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացրել է ինժեներական աշխատանքներ։ Հայկական կողմի հաշվարկներով՝ հինգ այդպիսի կետ կա, որտեղ ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր ավելի առաջ է տեղակայվել»։ Ապա եկավ ԱԱԾ-ի ստելու ժամանակը։ Շաբաթ օրը՝ ապրիլի 1-ին, ԱԱԾ-ն հերթական հաղորդագրությունը տարածեց, թե ՀՀ և ԱՀ ներկայացուցիչների մասնակցությամբ իրականացվել են սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակն «էականորեն բարելավվել է»։ «Բարելավվելը ո՞րն է, որ մարդկանց հողերի մեջ ադրբեջանցիները 11-րդ պոստն են արդեն դրել»,- մեզ հետ զրույցում տարակուսել էր Արավուսի նախկին վարչական ղեկավար, համայնքի ավագանու անդամ Արգամ Հովսեփյանը, ում հաշվարկով՝ ադրբեջանցիներն առանց դիմադրության ավելի քան 60 հա տարածք են վերցրել իրենց վերահսկողության տակ»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
