Փարիզի բնակիչները քվեարկել են էլեկտրական սկուտերների վարձույթն արգելելու օգտին
![]() Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի կողմից կիրակի օրը կազմակերպված հանրաքվեին մասնակցած փարիզցիների 89%-ը դեմ է քվեարկել էլեկտրական սկուտերների վարձակալությանը։ Այժմ նման ծառայություններ առաջարկող երեք ընկերություններն ստիպված կլինեն իրենց բիզնեսները Փարիզից տեղափոխել այլ քաղաքներ։ Ընդհանուր առմամբ, նրանք միասին շահագործում էեն15000 էլեկտրական սկուտերներ: Ավելի վաղ Ֆրանսիայի մայրաքաղաքում էլեկտրական սկուտերների առավելագույն արագությունն արդեն սահմանափակվել էր 10 կմ/ժ-ով, և դրանց օգտատերերից պահանջվում էր օգտվել հատուկ կայանատեղիներից։ Փարիզի իշխանությունները հորդորում են քայլեր ձեռնարկել ավտոմնոբիլներից հրաժարվելու ուղղությամբ: Այնուամենայնիվ, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քաղաքի բնակիչները հիմնականում օգտագործում են էլեկտրական սկուտեր՝ քայլելու կամ հասարակական տրանսպորտից օգտվելու փոխարեն: Միևնույն ժամանակ, սկուտերների պարկ ունեցող Dott, Lime և Tier ընկերությունները պնդում են, որ քվեարկության արդյունքների վրա ազդել է ցածր մասնակցությունը: Մասնակցել է ընդամենը 103084 մարդ, ինչը կազմում է գրանցված փարիզաբնակ ընտրողների մոտ 7,5%-ը։ Միևնույն ժամանակ, քվեարկությունը պարտադիր ուժ չունի, ուստի Իդալգոն կարող է այն հաշվի չառնել վերջնական որոշում կայացնելիս։ Ամեն դեպքում, դա չի ազդի մասնավոր էլեկտրական սկուտերների, ինչպես նաև էլեկտրական հեծանիվների տերերի վրա։ Ըստ Լայմի, Փարիզում գտնվող իր պարկի 90%-ն օգտագործվում է ամեն օր։ 2021 թվականին ավելի քան 1,2 միլիոն մարդ, որոնց 85%-ը՝ Փարիզի բնակիչներ, ընդհանուր առմամբ կատարել է 10 միլիոն ուղևորություն։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
