Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Ռուսաստանը կպատասխանի ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությանը

409
Երկուշաբթի, 03 ապրիլի, 2023 թ., 18:06
Ռուսաստանը կպատասխանի ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությանը

Ի պատասխան ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության՝ Ռուսաստանը կավելացնի իր ռազմական ներուժը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

«Մենք կուժեղացնենք մեր ռազմական ներուժը արևմտյան և հյուսիս-արևմտյան ուղղությամբ։ Այն դեպքում, երբ ՆԱՏՕ-ի այլ անդամների ուժերն ու ակտիվները տեղակայվեն Ֆինլանդիայում, մենք լրացուցիչ քայլեր կձեռնարկենք՝ հուսալիորեն ապահովելու Ռուսաստանի ռազմական անվտանգությունը»,- ասել է Գրուշկոն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել էր, որ Ֆինլանդիան կմիանա ՆԱՏՕ-ին ապրիլի 4-ին։