Խաչատուր Սուքիասյանին պատկանող ալրաղաց գործարանում փլուզում է տեղի ունեցել
![]() Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանում՝ Սիլաչի թաղամասում գտնվող ալրաղաց գործարանի քանդման աշխատանքների ժամանակ պատի փլուզում է տեղի ունեցել և բեկորները լցվել են մետրոպոլիտենի երկաթգծերի վրա։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ մետրոպոլիտենի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է։ Դեպքի վայր է ժամանել Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի գլխավոր տնօրեն Բաբկեն Սեդրակյանը։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը։ Օպերատիվորեն ժամանել են նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Ժամանել են նաև Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պատասխանատուները։ Մանրամասները՝ քիչ ուշ։ |

Պայթյուն՝ Մամիկոնյանց փողոցում
117Երեկ, 14:48
Տեր Վրթանես քահանա Բաղալյանը սրտի կաթված է ստացել
14818.12.2025, 20:06
Դիմակավորված օպերացիա՝ ոստիկանություն են տեղափոխվել Հակոբ Հակոբյանի՝ «Լեդի Հակոբի» ազգականները
11718.12.2025, 16:48
Իսրայելի զինվորականները կրակ են բացել Սիրիայի գյուղերից մեկի բնակիչների վրա․ Syria TV
29418.12.2025, 13:38
Բրյուսելի օդանավակայանում վնասվել է Ֆիցոյի ինքնաթիռը
28418.12.2025, 11:20
Ակնայի շրջանում ադրբեջանցի է պայթել ականի վրա
13517.12.2025, 23:30
