Ձերբալալված պաշտոնյաների հետ Հրաչյա Սարգսյանը գնացել է Հակակոռուպցիոն կոմիտե. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գնացել Է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե: «Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ մարտի 21-ին, երբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն մտավ Երևանի քաղաքապետարան ու ձերբակալեց քաղաապետարանի պաշտոնյաներին, նրանց հետ կոմիտե է շտապել նաև մի քանի օր առաջ պաշտոնից ազատված Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Նրան նախաքննական մարմինը չի կանչել, այլ Սարգսյանն ինքն է գնացել ձերբակալվածների կողքին լինելու նպատակով և զարմացել, թե այս ինչ է կատարվում, ինչու են իր նախկին գործընկերներին զանգվածաբար բերման ենթարկել: Այս տեղեկությունը փորձեցինք պարզել նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանից, որն ի պատասխան ասաց. «Ես բոլոր իմ գործընկերների համար էլ անհանգստանում եմ»: Ըստ էության, նա ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց մեր ունեցած տեղեկությունը»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
