«Ադրբեջանցիներին թողել են հաստատվել Տեղ գյուղը շրջանցող հատվածում, բայց նոր ճանապարհը չեն կառուցել». Գ. Մանուկյան
![]() «ՀՀ իշխանությունը ադրբեջանցիներին ասել է՝ կարող եք գալ ու նստել Տեղ գյուղը շրջանցող հատվածում, այն դեպքում, երբ նոր ճանապարհը դեռ չեն կառուցել: Արդյունքում, եթե Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը բացվի էլ, մեր հայրենակիցները դեպի Արցախ երթևեկելու են գրունտային, խայտառակ վատ ճանապարհով, որովհետև Կոռնիձոր-Տեղ հատվածը, որը գարնանը պետք է գործարկվեր, դեռ պատրաստ չէ»: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: «Նույն կերպ վարվեցին 2020-ին, Գորիս-Կապան ճանապարհին թույլ տվեցին, որ ադրբեջանցիները գան, հաստատվեն այդ 20 կմ մասում: ՀՀ պաշտոնյաները վստահեցնում էին, որ Կոռնիձոր-Տեղ հատվածը մինչև գարուն կավարտվի, որը ռազմավարական նշանակություն ունի, ու քանի որ ադրբեջանցիներին նախապես խոստացել են, նրանք ապրիլի մեկից եկել այդ հատվածը տնօրինում են»,-ընդգծել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: |
«Հայաստանի և Թուրքիայի օդային տարածքով կարողանում են թռչել միայն բայրաքթարները և Նիկոլը». Հ. Դանիելյան
515:12«Բնական է, որ պիտի գնար իր տիրոջ առիթին». քաղաքագետ
3014:42«Այս հայտարարությունից 3 տարի անց գնացել է Անկարա». Դ. Մալխասյան
5714:24«Լավ ո՞նց կարելի ա էս աստիճան անինքնասեր *** լինել». Վազգեն Սաղաթելյան
3514:00«Ալիևներին ծիծաղեցնելուց Նիկոլը հարցրե՞լ է մեր գերիներից». Գագիկ Համբարյան
6913:18«Փաշինյանն ունի երկու նպատակ». Գագիկ Մինասյան (տեսանյութ)
7313:00