Երևան`   +31 °C
Այսօր`   Կիրակի, 04 հունիսի, 2023 թ.

«Բրյուսելը սրում է հակասությունները Բաքվի և Երևանի միջև». Զախարովա

113
Հինգշաբթի, 30 մարտի, 2023 թ., 19:24
«Բրյուսելը սրում է հակասությունները Բաքվի և Երևանի միջև». Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ասուլիսում մեկնաբանել է հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորումն ու DW-ի հոդվածը, ըստ որի՝ Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել ՀՀ վրա:

«Նախ, կարևոր է լսել ոչ թե նրանց, որոնք երբեք կարգավորման միջնորդ չեն եղել, պրակտիկ լուծումների չեն հասել, այլ լսել Բաքվին և Երևանին։ Պետք է լսել և գործել երկու երկրների շահերի ծիրում։ Այո, լինում են բարդացումներ և ծայրահեղ սրացումներ, բայց կողմերը կարող են համաձայնվել․ կարևորը անհրաժեշտ հարթակ ստեղծելն ու աջակցելն է։ Այդ հայտարարությունները ԵՄ հակակառուցողական նպատակների ապացույցն են․ Բրյուսելը հետաքրքրված չէ ՀՀ և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմամբ և սրում է հակասությունները Բաքվի և Երևանի միջև։ Չկա որևէ օրինակ Արևմուտքի և, մասնավորապես, ԵՄ հաջող միջնորդության»,- ասել է Զախարովան