Երևան`   +4 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

Հայաստանը չի ընդունել «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովի հռչակագրում Ուկրաինայի վերաբերյալ կետը. #РБК

448
Հինգշաբթի, 30 մարտի, 2023 թ., 12:30
Հայաստանը չի ընդունել «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովի հռչակագրում Ուկրաինայի վերաբերյալ կետը. #РБК

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ անցկացվող «Հանուն ժողովրդավարության» երկրորդ գագաթնաժողովի լիագումար նիստի ավարտին ընդունված հռչակագրում Հայաստանը ձեռնպահ է մնացել Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ կետ ընդունելուց։ «Երկիրը վերապահումով է միացել փաստաթղթին»,- նշում է РБК-ն՝ ներկայացնելով փաստաթղթի նախաբանը. «Մենք ընդգծում ենք Ուկրաինայում հնարավորինս շուտ համապարփակ, արդար և երկարատև խաղաղության հասնելու անհրաժեշտությունը ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին համապատասխան»: