«Ադրբեջանը ԼՂ հայությանը ցեղասպանության ենթարկելու նախապատրաստություններ է տեսնում». Փաշինյան
![]() «Նախորդ շաբաթվա ընթացքում Լաչինի միջանցքի շուրջ զարգացումները հետևյալն են. Ադրբեջանը ոչ միայն շարունակել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, այլև հերթական ներխուժումն է իրականացրել ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի: Ադրբեջանը ոչ միայն չի կատարում Հաագայի դատարանի որոշումը, այլև ավելի է սրում իրավիճակը ԼՂ-ի՝ նաև ներքին տրանսպորտային հաղորդակցությունը արգելափակելուն ուղղված քայլեր անելով: 20/54 բարձունքից Ադրբեջանն ուղիղ դիտարկման տակ է վերցրել Ստեփանակերտը Հին Շեն, Մեծ Շեն և մի քանի այլ գյուղերի հետ կապող գրունտային ճանապարհը: Ադրբեջանը սա բացատրում է իբր թե ՀՀ-ից ԼՂ ռազմական բեռների ու անձնակազմի տեղափոխումով, որը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: ՀՀ-ն դեպի ԼՂ ռազմական փոխադրումներ չի իրականացնում, ՀՀ-ն ԼՂ-ում բանակ չունի: Իսկ որ ԼՂ-ում գործում է ԼՂ ՊԲ, հանրահայտ փաստ է»,- այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ՊԲ-ի գոյությունը պարզաբանվում է մի բանով՝ Ադրբեջանը ԼՂ հայությանը ցեղասպանության ենթարկելու ակնհայտ նախապատրաստություններ է տեսնում: «Պիտի հետևողականորեն շարունակենք միջազգային հանրությանը իրազեկել այս մասին և աշխատենք միջազգային համապատասխան մեխանիզմների գործարկման ուղղությամբ»,- ասաց վարչապետը: |

«Հաղորդում եմ ներկայացրել Մայր Աթոռի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
4820:54
Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է
4820:36
«Սրանից հետո որևէ մարդ կվստահի՞, կհամագործակցի՞ ԱԱԾ-ի հետ»․ Արսեն Բաբայան
6520:18
Երթևեկության փոփոխություն՝ Պուշկինի փողոցում
6819:06
«Ամենազազրելին տիրադավ հոգևորականների դավաճանությունն էր»․ Սեյրան Օհանյան
9318:24
«Կձգտեն փոխել «Հայոց» բառը «Հայաստանի» տերմինով՝ ասելով Հայաստանի կաթողիկոս»․ Կարապետ Պողոսյան
8018:00
