Շրջափակման պատճառով լիսագորցիները զրկված են խմելու ջուր ունենալու հնարավորությունից
![]() Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման պատճառով կտրվել է Շուշիի շրջանի Լիսագոր համայնքի ճանապարհային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ, որի պատճառով «Ջրամատակարարում» ՓԲ ընկերության մասնագետները չեն կարողանում լուծել գյուղի ոռոգման ու խմելու ջրի հարցը։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Լիսագորի համայքնապետ Գագիկ Նասիբյանը տեղեկացրել է, որ մինչև ադրբեջանցիների կողմից ճանապարհի փակվելը ոռոգման ու խմելու ջրի մատակարարման ուղղությամբ լայնածավալ աշխատանքներ են իրականացվել, բայց քանի որ դրանք չէին ավարտվել, այս պահի դրությամբ ջրի խնդիրը շարունակում է առաջնահերթ մնալ։ «Այն ավելի լուրջ է, քան գյուղի՝ թշնամու վերահսկողության տակ գտնվելը, որովհետև մարդիկ հողը մշակելով են կարողանում գոյատևել։ Տնամերձ հողամասերը մշակվում են, բայց ջուր չկա, որպեսզի ոռոգվեն։ Արդեն հասցրել ենք որոշ մշակաբույսեր ցանել։ Այս պահին էլ են գյուղում աշխատանքներ ընթանում՝ չնայած, որ բնակիչների մոտ մտահոգություն, այնուամենայնիվ, կա»,- ասել է Գ. Նասիբյանը։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
