Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Պեսկովը վստահ է, որ պատերազմը շատ երկար կտևի

501
Երեքշաբթի, 28 մարտի, 2023 թ., 23:12
Պեսկովը վստահ է, որ պատերազմը շատ երկար կտևի

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը 2022 թվականի դեկտեմբերին երեկույթի ժամանակ ասել է, որ Ուկրաինայի դեմ պատերազմը շատ երկար կտևի, գրում է The Guardian-ը։

Հրապարակման մեջ, հղում անելով աղբյուրներին, ասվում է, որ դեկտեմբերի վերջին ռուս պաշտոնյաներից մեկի մոտ ընթրիքի ժամանակ, որտեղ ներկա էին Ռուսաստանի Դաշնության մշակութային և քաղաքական վերնախավի ներկայացուցիչները, նրանք կենաց են բարձրացրել խաղաղության հաստատման համար։

Պեսկովը ներկա է եղել հանդիպմանը և ասել. «Ամեն ինչ շատ ավելի բարդ է լինելու։ Շատ, շատ երկար ժամանակ կպահանջվի»: