Հերթական անտրամաբանական նշանակումը. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Հայաստանի վարչապետը հունվարի 9-ին հերթական անտրամաբանական նշանակումն արեց՝ ոստիկանի ավելի քան 20 տարվա ստաժ ունեցող և փրկարարության հետ կապ չունեցող Կամո Ցուցուլյանին նշանակելով փրկարար ծառայության տնօրեն: Պարզ չէր, թե նա ինչպես է ղեկավարելու փրկարար ծառայությունը: Բայց պարզվեց՝ չի ղեկավարում, քանդում է: Միայն մարտին Կամո Ցուցուլյանի հրամաններով փրկարար ծառայությունից ազատվել են ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Հովհաննես Եմիշյանն ու Ճգնաժամային կառավարման ակադեմիայի պրոռեկտոր, գնդապետ Սարգիս Կյուրեղյանը: Երկուսն էլ՝ փրկարարի 30 տարվա ստաժով աշխատողներ: Հովհաննես Եմիշյանին էր 44-օրյա պատերազմում վստահվել փրկարարների գումարտակի հրամանատարությունը, որոնք պահել են իրենց վստահված դիրքերը, տուն վերադարձել առանց կորուստների: Թեև պատերազմից հետո իշխանությունն այդ դիրքերը նվիրեց Ադրբեջանին: Սարգիս Կյուրեղյանն էլ հմուտ և փորձառու է, նրան է վստահվել փրկարարներ կրթելու գործը: Եմիշյանի ու Կյուրեղյանի հեռացումը ձևակերպել են կենսաթոշակի գնալու հիմքով, բայց հայտնի է, որ կենսաթոշակի տարիքն աշխատանքից հեռացնելու հիմք չէ, և փրկարար ծառայության բարձրակարգ մասնագետներն առավել ևս տարիքի պատճառաբանությամբ չպետք է հեռացվեն»: |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
