Նեթանյահուն որոշել է հետաձգել դատական բարեփոխումները, արհմիությունները դադարեցնում են գործադուլները
![]() Իսրայելի Աշխատանքի գլխավոր ֆեդերացիայի նախագահ Առնոն Բար-Դավիդը հայտարարել է, որ երկրում հայտարարված համընդհանուր գործադուլը դադարեցվել է։ Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց, որ դատական բարեփոխումները հետաձգվել են մինչև ամառ։ «Ելնելով իմ ազգային պատասխանատվությունից և հասարակության պառակտումը կանխելու ցանկությունից՝ ես որոշել եմ կասեցնել այս օրենքի երկրորդ և երրորդ ընթերցումները Կնեսետի այս նստաշրջանում, որպեսզի ժամանակ տամ Կնեսետի հաջորդ նիստից առաջ համաձայնության հասնելու համար»,- ասել է կառավարության ղեկավարը։ Միաժամանակ նա ընդգծել է, որ իշխանությունները պնդում են դատական համակարգի բարեփոխման անհրաժեշտությունը, «որը կվերադարձնի իշխանության թևերի միջև կորցրած հավասարակշռությունը»։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
