Հունգարիայի խորհրդարանը հավանություն է տվել Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին
![]() Հունգարիայի Պետական ժողովը (խորհրդարանը) հավանություն է տվել Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, հայտնում է Bloomberg-ը։ Կողմ է քվեարկել պատգամավորների 96%-ը (182 խորհրդարանական), դեմ՝ 6-ը։ Այժմ Ֆինլանդիայի դաշինքին պաշտոնական հրավերի համար պակասում է միայն Թուրքիայի խորհրդարանի գլխավոր ասամբլեայի վավերացումը։ Այն այս շաբաթ կքննարկի անդամակցության արձանագրությունը: Շվեդիայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության վավերացման մասին որոշումը կարող է ընդունվել ավելի ուշ։ Ավելի վաղ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն ստորագրել էր ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության մասին օրենքները։ Սա կլինի ազգային մակարդակով վավերացման վերջնական գործընթացը, որն անհրաժեշտ է երկրին ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։ Մարտի 1-ին Ֆինլանդիայի խորհրդարանը հաստատել է Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու որոշումը։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 184, դեմ՝ 7 պատգամավոր։ Խորհրդարանի ևս 7 ներկայացուցիչներ բացակայել են նիստից, 1-ը ձեռնպահ է մնացել: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
