Իրանը դարձել է աշխարհում պողպատ արտադրող 9-րդ երկիրը
![]() Պողպատի համաշխարհային ասոցիացիայի (worldsteel) գնահատականների համաձայն՝ 2023 թվականի առաջին երկու ամիսներին Իրանում պողպատի արտադրությունն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 21%-ով՝ կազմելով 5 մլն տոննա։ Ասոցիացիայի տվյալներով՝ 2022 թվականի հունվար և փետրվար ամիսներին պողպատի արտադրությունը կազմել է 4,21 մլն տոննա, իսկ այս տարվա երկու ամսում հասել է 5,1 մլն տոննայի։ Իրանը դարձել է աշխարհի 9-րդ խոշորագույն պողպատ արտադրողը։ Բացի այդ, աշխարհում պողպատի 10 խոշորագույն արտադրողների շարքում Իրանը 2023 թվականի երկու ամսվա ընթացքում ապահովել է արտադրության ամենաբարձր աճը։ Փաստորեն, այս 10 երկրներից յոթ երկրներում արտադրության անկում է գրանցվել, իսկ երեք երկրներ՝ Իրանը, Չինաստանը և Հնդկաստանը, այս ընթացքում ավելացրել են արտադրությունը։ Աշխարհում պողպատի արտադրությունը վերջին երկու ամսում նախորդ տարվա համեմատ նվազել է 0,8%-ով՝ կազմելով 297 մլն տոննա։ Չինաստանը, Հնդկաստանը, Ճապոնիան, ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Հարավային Կորեան, Գերմանիան, Բրազիլիան, Իրանը և Թուրքիան 2023 թվականի հունվար և փետրվար ամիսներին պողպատ արտադրող երկրների տասնյակում են։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
