Նոր արմատական խմբավորում է ի հայտ եկել Հորդանանի Արևմտյան ափին. #TheJerusalemPost
![]() Պաղեստինյան նոր արմատական զինված խմբավորումը հայտարարել է Հորդանան գետի արևմտյան ափին իր գործունեությունն սկսելու մասին։ Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը։ Պարբերականի տվյալներով՝ խումբն ստեղծվել է Սալֆիթ քաղաքում, որը գտնվում է Հորդանան գետի արևմտյան ափի հյուսիսային մասում։ Այն կոչվում էր «Նահատակ Ումար Աբու Լայլա գումարտակ»։ Նշվում է, որ Աբու Լայլան լիկվիդացվել է 2019 թվականին իսրայելական բանակի կողմից, քանի որ նույն տարվա մարտին Հորդանան գետի Արևմտյան ափին նա սպանել էր երկու իսրայելցի՝ զինվորականի և ռաբբիի։ Հրապարակման մեջ նշվում է, որ Աբու Լայլան այդ ժամանակ 19 տարեկան էր։ Նրա մահից հետո պաղեստինցիները Աբու Լայլային ճանաչեցին որպես նահատակ։ The Jerusalem Post-ը հայտնում է, որ նմանատիպ խմբեր վերջերս ստեղծվել են Հորդանան գետի Արևմտյան ափի տարբեր հատվածներում, հատկապես նրա հյուսիսային հատվածում գտնվող Նաբլուս և Ջենին բնակավայրերի տարածքում։ Նշվում է, որ այս խմբավորումներին միանում են տասնյակ զինյալներ, որոնք կապված են պաղեստինյան տարբեր խոշոր կազմակերպությունների հետ, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի, Ֆաթահի, Իսլամական Ջիհադի: Պարբերականը գրում է, որ Պաղեստինի ինքնավարությունն ու նրա անվտանգության ուժերը մինչ այժմ «ձեռնպահ են մնացել այդ զինված խմբավորումներին զսպելու իրական գործողություններից»։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի և Պաղեստինի պատվիրակությունները պայմանավորվել են դադարեցնել ցանկացած միակողմանի գործողություն առաջիկա 3-6 ամիսների ընթացքում։ |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
