Իրաքը շահեց Թուրքիայի դեմ տարիներ տևած դատը
![]() Բաղդադը հաղթեց Անկարայի նկատմամբ Փարիզի Առևտրի միջազգային պալատի Միջազգային արբիտրաժային դատարանում Իրաքյան Քրդստանի ինքնավար շրջանից նավթի արտահանման վերաբերյալ երկարաժամկետ դատական գործընթացը։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ Իրաքի նավթարդյունաբերության ներկայացուցչին հղումով։ «Թուրքիան պաշտոնապես տեղեկացրել է Իրաքին, որ հարգելու է իրավարար վճիռը, որը կայացվել է Իրաքյան Քրդստանից նավթի արտահանման կապակցությամբ»,- ասել է աղբյուրը։ Նրա խոսքով, Թուրքիան թույլ չի տա Իրաքյան Քրդստանի նավթի արտահանումը թուրքական ծովափնյա Ջեյհան նավահանգստից՝ առանց Բաղդադի կառավարության հավանության։ Գործը քննվում էր գրեթե 9 տարի՝ սկսած 2014թ.: Բաղդադը հայց է ներկայացրել այն բանից հետո, երբ թուրքական պետական նավթագազային BOTAS ընկերությունը սկսեց Իրաքյան Քրդստանից առաքված նավթը համաշխարհային շուկա արտահանել առանց Իրաքի կառավարության պաշտոնական թույլտվության և համաձայնության։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
