Սամվել Բաբայանը գերակտիվացել է. միջադեպ՝ Արցախի դպրոցներից մեկում. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախում այս օրերին գերակտիվացել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: «Վերջինս պարբերաբար հանդիպումներ է ունենում Արցախի քաղաքական տարբեր ուժերի հետ, նրանց հետ տարբեր հարցերով բանակցություններ է անցկացնում, անգամ դպրոցներ է այցելում, ուսուցիչների հետ հանդիպում, թեև շատ դեպքերում մերժումներ է ստանում. քաղաքական շատ ուժեր չեն ցանկանում նրա հետ հանդիպել, քանի որ Արցախում վերջինս համարվում է Նիկոլ Փաշինյանի մարդը: Ավելին՝ տեղեկացանք, որ վերջերս անգամ դպրոցներից մեկում է միջադեպ եղել: Բաբայանը գնացել է, որպեսզի հանդիպի ուսուցիչների հետ, սակայն կտրուկ մերժել են նրան, չեն ցանկացել հանդիպել նրա հետ: Արցախցիների մոտ տպավորություն է, որ Բաբայանը ընտրությունների է նախապատրաստվում, իր համար այսպիսով ընտրազանգված է փորձում հավաքել, անգամ տարբեր բնակավայրերում երեք ամիս ժամկետով գրասենյակներ է վարձակալել, որոնք իր համար շտաբ են ծառայում: Թե ինչու է Բաբայանը ընտրությունների հույսեր փայփայում, անհասկանալի է, բայց այն, որ վերջինս հատկապես պատերազմից հետո անցանկալի անձ է այնտեղ, փաստ է»: Մանրամասները՝ թերթի համարում: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
