Անհետ կորած երիտասարդի դին հայտնաբերվել է անդունդում
![]() Այսօր՝ մարտի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչություն և ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում ավտոմեքենան գահավիժել է ձորը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները, փրկարարներն ու պարեկները ճանապարհից մոտ 500 մետր խորության անդունդում հայտնաբերել են Opel մակնիշի ավտոմեքենա: Այնտեղ իջնելու համար օգտագործվել են հատուկ ճոպաններ: Ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի: Այսօր առավոտ ժամը 06:00-ից ոստիկանները փնտրում էին մահացածին՝ որպես անհայտ կորած: Դին մեծ դժվարությամբ փրկարարները, ոստիկաններն ու մահացածի հարազատները ճոպանի միջոցով դուրս են բերել անդունդից: Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը Լոռու մարզի բնակիչ, 24-ամյա Հովհաննես Կ.-ն է: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

Պայթյուն՝ Մամիկոնյանց փողոցում
117Երեկ, 14:48
Տեր Վրթանես քահանա Բաղալյանը սրտի կաթված է ստացել
14818.12.2025, 20:06
Դիմակավորված օպերացիա՝ ոստիկանություն են տեղափոխվել Հակոբ Հակոբյանի՝ «Լեդի Հակոբի» ազգականները
11718.12.2025, 16:48
Իսրայելի զինվորականները կրակ են բացել Սիրիայի գյուղերից մեկի բնակիչների վրա․ Syria TV
29418.12.2025, 13:38
Բրյուսելի օդանավակայանում վնասվել է Ֆիցոյի ինքնաթիռը
28418.12.2025, 11:20
Ակնայի շրջանում ադրբեջանցի է պայթել ականի վրա
13517.12.2025, 23:30
