Google-ը գործարկում է Bard չաթբոտ-ը՝ ChatGPT-ի հետ մրցակցելու համար
![]() Google-ը գործարկել է Bard չաթբոտ-ը՝ իր առաջին առանձին արտադրանքն արհեստական բանականությամբ: Ընկերությունից հայտնել են, որ Bard-ը կգործի Google որոնողական համակարգից առանձին։ Այժմ ծրագիրը բաց է միայն փորձարկողների համար, հայտնում է Financial Times-ը: Bard-ը պատասխաններ կստեղծի միայն անգլերենով, այլ ոչ թե համակարգչային ծածկագրով կամ այլ լեզուներով, և առայժմ հասանելիություն կտրամադրի «ով շուտ, նա էլ կստանա» սկզբունքով: Թեստավորումն այժմ հասանելի է ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում սպասողների ցուցակում գրանցված օգտատերերին: Bard-ը կառուցված է Google-ի արհեստական բանականության տեխնոլոգիայի վրա, որը հայտնի է որպես LaMDA կամ խոսակցական հավելվածների լեզվի մոդել: Արհեստական բանականությունը «սովորել» է ամբողջ համացանցից վերցված տեքստային տվյալներից, ինչպես նաև Google-ի որոնման արդյունքներից, ինչը ուսուցման լրացուցիչ մակարդակ է: Սա նշանակում է, որ Bard-ն ավելի քիչ հավանական է, որ հակասի ինքն իրեն և տրամադրի ոչ ճիշտ տեղեկատվություն։ Bard-ի գործարկումը տեղի է ունեցել գրեթե չորս ամիս անց այն բանից հետո, երբ մրցակից Microsoft-ի կողմից ֆինանսավորվող OpenAI-ը գրավեց աշխարհի ուշադրությունը իր ChatGPT չաթբոտի հանրային թողարկումով: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
