ԵԽԽՎ համազեկուցողները Բաքվին կոչ են արել թույլատրել փաստահավաք խումբ ուղարկել Արցախ
![]() Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի՝ Հայաստանի պարտավորությունների մոնիթտորինգի հարցերով համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա, ԳԵՈ) և Բորիանա Օբերգը (Շվեդիա, ԵԺԿ/HD) Բաքվին կոչ են արել թույլատրել փաստահավաք անկախ խմբի այցը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան: Այս մասին ասվում է համազեկուցողների՝ ԵԽԽՎ կայքում տեղադրված զեկույցում: Փետրվարի 17-19-ին Հայաստան կատարած այցի արդյունքների վերաբերյալ ԵԽԽՎ Մոնիթորինգի կոմիտեին ներկայացված իրենց զեկույցում համազեկուցողները նշել են, որ Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակումը շուտով կարող է հումանիտար ճգնաժամի հանգեցնել Լեռնային Ղարաբաղում: Նրանք ընդգծել են, որ Լաչինի միջանցքով երթևեկությունը խիստ դժվարացել է, ինչն անհնար է դարձնում առաջին անհրաժեշտության որոշ ապրանքների տեղափոխումը: Նրանք զեկույցում նշել են, որ իրենց այցի նպատակն էր գնահատել իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին և Լաչինի միջանցքի մուտքի մոտ։ Իրենց այցի ընթացքում համազեկուցողներն այցելել են Ջերմուկ, Գորիս և Վարդենիս քաղաքներ, նրանց շրջակայքը, հանդիպել տեղի իշխանությունների և Լաչինի միջանցքի շարունակական արգելափակման պատճառով Գորիսում մնացած Լեռնային Ղարաբաղի բնակիչների հետ: Համազեկուցողները, հղում անելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, Ադրբեջանին կոչ են արել թույլ տալ իրենց անկախ գնահատական տալ իրավիճակին։ «Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին թույլատրել փաստահավաք անկախ խմբի այցը և թույլ տալ անկախ լրագրողներին ազատ աշխատել ամբողջ տարածքում»,– ասվում է ԵԽԽՎ համազեկուցողների զեկույցում: |

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
10113:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
19210:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
134Երեկ, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
16004.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
14004.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
13704.11.2026, 12:06
