Լեհաստանում մշտական հիմունքներով կտեղակայվի ամերիկյան կայազոր
![]() Լեհաստանի Պոզնան քաղաքի մոտ երեքշաբթի օրը մշտական հիմունքներով սկսել է գործել ԱՄՆ զինված ուժերի առաջին կայազորը, հայտնում է լեհական մամուլը։ «Մենք, իսկապես, գնահատում ենք այն փաստը, որ ԱՄՆ բանակը մշտական հիմունքներով գտնվում է մեր երկրում։ Մենք դա հատկապես բարձր ենք գնահատում՝ հաշվի առնելով այն իրավիճակը, որում հայտնվել է Եվրոպան։ Կարևոր է, որ արևմտյան աշխարհը միասնական լինի, որպեսզի արևմտյան աշխարհն իրեն ապահով զգա, և նա իրեն ապահով զգա, երբ մեր զինված ուժերը համագործակցում են. նման համագործակցության օրինակ է Պոզնանում ԱՄՆ բանակի կայազորի ստեղծումը»,- ասել է նախարարը։ Վարշավայում Ամերիկայի դեսպան Մարկ Բժեզինսկին բացման արարողության ժամանակ իրադարձությունը պատմական է անվանել։ «Սա պարզ է դարձնում աշխարհին, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է Լեհաստանին և ՆԱՏՕ-ին», - մեջբերում է մամուլը դիվանագետի խոսքերը: Կայազորը ստեղծվել է այն բանից հետո, երբ անցյալ տարի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ ԱՄՆ-ը մտադիր է մշտական ներկայություն հաստատել Լեհաստանում։ Ներկայումս Լեհաստանում կա ավելի քան 10 հազար ամերիկացի զինվոր։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
