«Արգիշտի Քյարամյանը հրահանգել է, որ ինձ լռեցնեն». Արսեն Ղուկասյան
![]() «Վահանյան Իշխանի սուտ ցուցմունքների հիման վրա է, թե Քյարամյան Արգիշտին է, չգիտեմ, բայց իմ կարծիքով ավելի շատ Քյարամյանն է ուղղորդում քննիչներին, որ՝ ինչ ուզում եք արեք, բոլոր միջոցները կիրառեք, որ Ղուկասյան Արսենին լռեցնեք, քանի որ ինքը շատ է քչփորում»,- ֆեյսբուքյան եթերում հայտարարել է 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը՝ անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին: «Հոդվածով ասվում է՝ անօրինական ներխուժում զորամասի տարածք՝ ռազմական իրավիճակում: Նման բան չի եղել... Սուտի գործեր հարուցելով՝ չեք կարողանալու ինձ լռեցնել»,- ասել է նա՝ հավելելով, որ ՔԿ-ն 2,5 տարի պատշաճ գործողություններ չի իրականացրել՝ անհետ կորածների հարցով: «Ով մեր երեխեքին մոռացել է, անտարբերություն է ցուցաբերել, մեր կողմից կստանա արժանի պատասխան»,- ընդգծել է Ղուկասյանը: |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
