«Կործանիչների մատակարարումը Կիևին հաղթանակի չի տանի». ԱՄՆ նախկին հետախույզ
![]() ՆԱՏՕ-ի երկրների մատակարարումները չեն կարող օգնել Ուկրաինային հաղթել իրական հակամարտությունում, ինչպես նաև կհանգեցնեն ուկրաինական զորքերի անխուսափելի կորուստների։ Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ ծովային հետևակային կորպուսի պաշտոնաթող հետախույզ Սքոթ Ռիտերը լրագրող Սթիվեն Գարդների հետ հարցազրույցի ժամանակ։ «Ընդամենը չորս ինքնաթիռ ոչ մի հարց չեն լուծի։ Ուկրաինական կործանիչներն օդ բարձրանալուն պես շատ արագ նոկդաունի են ենթարկվում։ Եվ ես չեմ կարծում, որ այս մեքենաներն ուղարկելը որևէ բանի վրա կազդի», - ասում է Ռիտերը: Նախկին հետախույզը կասկածում է, որ երկրները կորոշեն Կիև ուղարկել ամերիկյան ինքնաթիռներ, այդ թվում՝ F-16 կործանիչներ, չնայած այն հանգամանքին, որ Ուկրաինան երկար ժամանակ էˋ խնդրում է նրանց արագացնել մատակարարումները։ Ռիթերն ընդգծել է, որ ուկրաինացի օդաչուները պատրաստվել են խորհրդային ինքնաթիռներ վարելու համար, և նրանց վերապատրաստումը կստացվի անհաջող և մեծ կորուստների կբերի։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
