Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Հայտնի է Կոտայքում տեղի ունեցած վթարի զոհերի ինքնությունը

666
Կիրակի, 19 մարտի, 2023 թ., 09:48
Հայտնի է Կոտայքում տեղի ունեցած վթարի զոհերի ինքնությունը

Մարտի 18-ին, ժամը 20:42-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Հրազդան-Բջնի ավտոճանապարհին՝ Սոլակ գյուղի մոտակայքում, «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Գ․, ծնված 1984թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը (մոտ 500 մ)․ ուղևորներ Ա․ (ծնված 1978թ․) և Շ․ (ծնված 1982թ․) Գ-երը տեղում մահացել են:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ձորից դուրս բերել Ա․ և Շ․ Գ-երի դիերը, մյուս ուղևոր Գ․ Գ-ին, վարորդին ու մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, որտեղ Գ. Գ-ն մահացել է, իսկ Ս. Գ-ն տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: