Երևան`   +1 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Թուրքիայում երկրաշարժի վնասը գերազանցել է 105 միլիարդ դոլարը

1133
Ուրբաթ, 17 մարտի, 2023 թ., 19:30
Թուրքիայում երկրաշարժի վնասը գերազանցել է 105 միլիարդ դոլարը

Թուրքիայում փետրվարյան հզոր երկրաշարժերի ընդհանուր վնասը գերազանցել է 105 մլրդ դոլարը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Թուրքիայի ֆինանսների նախարարության տվյալները։

«Քահրամանմարաշում և Հաթայում տեղի ունեցած երկրաշարժերի ընդհանուր վնասը վեց անգամ ավելի է, քան 1999 թվականին Մարմարա ծովում տեղի ունեցած երկրաշարժերից հետո»,- նշել են գերատեսչությունում։