Երևան`   +2 °C
Այսօր`   Շաբաթ, 01 ապրիլի, 2023 թ.

Հրաչյա Սարգսյանի հետ հեռանում են նաև նրա կադրերը. Հայկ Հովհաննիսյանը ևս ազատման դիմում է գրել

301
Ուրբաթ, 17 մարտի, 2023 թ., 17:24
Հրաչյա Սարգսյանի հետ հեռանում են նաև նրա կադրերը. Հայկ Հովհաննիսյանը ևս ազատման դիմում է գրել

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի նախագահ Հայկ Հովհաննիսյանը ազատման դիմում է գրել:

Տեղեկատվությունը ճշտելու նպատակով կապ հաստատեցինք մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանի հետ: Վերջինս ասաց, որ ոչ կարող է հաստատել, ոչ էլ հերքել լուրը:

«Հստակ որևէ պատասխան չեմ կարող տալ, քանի որ իրավասություն չունեմ»,- նշեց նա:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այսօր կհայտարարի իր հրաժարականի մասին: