Երևան`   +10 °C
Այսօր`   Ուրբաթ, 24 մարտի, 2023 թ.

«Ամենակարևոր հարցը, որի պատասխանը կստանանք Նիկոլից հետո». Նաիրի Հոխիկյան

255
Ուրբաթ, 17 մարտի, 2023 թ., 16:30
«Ամենակարևոր հարցը, որի պատասխանը կստանանք Նիկոլից հետո». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճիշտ է ասում Նիկոլ Փաշինյանը, թե պատերազմի ժամանակ մեր բանակի դեմ գործել է դավաճանական 5-րդ շարասյուն։ Բայց փորձենք հասկանալ, թե ովքեր էին այդ շարասյան մեջ։
- 2020-ի հոկտեմբերի ամենաթեժ օրերին Արցախում էր հայտնվում Նիկոլի ամենամտերիմների շարքում գտնվող Դանիել Իոանիսյանի քույրը և լուսանկարում ենթակառուցվածքներն ու նախագահականի պատի հաստությունը։ Դա հետագայում հաստատվեց նաև Արցախի դատախազության կողմից, բայց ոչ ոք չպատժվեց։
- 2020-ի հոկտեմբերին ՀՀ ԱԻՆ-ը փակ մեքենաներով հումանիտար ապրանք էր բերում Արցախ, իսկ հետդարձին Բերձորի մոտակայքում նույն մեքենաներով գաղտնի հանում էին դասալիքներին։
- 2020-ի հոկտեմբերի սկզբին գնդապետ Սերգեյ Շաքարյանը Հադրութի ու Ջրականի մեջտեղում գտնվող 9-րդ կիլոմետր (девятый) կոչվող հատվածում ոչնչացնում էր թշնամու զորքին, երբ հրահանգ ստացավ նահանջել և հատվածը հանձնել թշնամուն։ Չկատարեց հրահանգը՝ շարունակելով թշնամու կոտորածը, որից հետո նրան տեղափոխեցին Մարտունի, ու այնտեղ էլ անհասկանալի, կասկածելի պայմաններում զոհվեց։
- 2020-ի հոկտեմբերի 27-ի դրությամբ Արցախի Թաղավարդը պաշտպանված էր, և ոչ մի թշնամի չէր կարողանում մուտք գործել գյուղի տարածք։ Այն պահին, երբ Երևանից հրահանգ գնաց Արցախ՝ Թաղավարդում հերթափոխ անել ու տեղացի կամավորականներին հանել, սկսվեց գյուղի հանձնման գործընթացը։ Թաղավարդի կեսին տիրանալուց հետո թշնամին օրերի ընթացքում հասավ Շուշի։
- Ամենակարևոր հարցը, որի պատասխանը կստանանք Նիկոլից հետո՝ 2020-ի սեպտեմբերի 28-ին ո՞վ մեկնեց Սյունիք, հանդիպեց տեղի զինվորական հրամանատարների հետ ու նրանց սեղանին դրեց Խորհրդային քարտեզները՝ ասելով, թե բնագծեր փորեք այս տարածքներով, մնացածը հանձնում ենք։
Այս փաստերը երբ կարողանաք տեսնել առանց քաղաքական կամ պաշտոնի շահի, կհասկանաք, թե 5-րդ շարասյան դավաճանի գլուխն իրականում որտեղ է նստած՝ ՀՀ կառավարության շենք»:

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան