«Պետք է հարգենք Մխիթարյանի որոշումը». Ալեքսանդր Պետրակով
![]() «Առաջին իսկ օրվանից, ինչ ժամանել եմ Հայաստան, փորձել եմ անձամբ կապ հաստատել Հենրիխ Մխիթարյանի հետ, սկզբում չստացվեց, հետո հետաքրքրվեցի նրա մասին՝ նախկին խաղընկերներից, բայց տարբեր աղբյուրներից ասացին, որ Մխիթարյանը չի ուզում վերանայել իր որոշումը, այն է՝ ավարտել հավաքականում կարիերան: Խնդրեցի Ռոման Բերեզովսկուն կապվել նրա հետ, բայց Մխիթարյանը կրկնեց, որ արդեն կայացրել է որոշումն ու չի պատրաստվում փոխել»,- այս մասին ասել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյոք փորձե՞լ է զրուցել Հենրիխ Մխիթարյանի հետ, տեսնո՞ւմ է նրան հավաքականում: Պետրակովի խոսքով՝ պետք է հարգել Մխիթարյանի որոշումը: Հիշեցնենք՝ 2022-ի մարտին Հենրիխ Մխիթարյանը հայտարարեց կարիերան Հայաստանի ազգային հավաքականում ավարտելու մասին: |

«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
9512:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
152Երեկ, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
131Երեկ, 14:12
Ուշիի ավտովթարի զոհ է դարձել Եվրոպայի չեմպիոն Էրիկ Մխոյանը
17405.11.2026, 19:06
Ռոնալդուն հայտնել է Պորտուգալիայի հավաքականում իր կարիերան ավարտելու մասին (տեսանյութ)
56605.11.2026, 17:43
Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպման ժամանակ մրցավարը 53 կարմիր քարտ է ցույց տվել (տեսանյութ)
52905.11.2026, 14:37
