ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին. ՔԿ
![]() 2023թ․ մարտի 11-ին՝ ժամը 13։15-ի սահմաններում, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի N զորամասի սահմանապահ ուղեկալներից մեկի մշտական տեղակայման վայրում հայտնաբերվել է նույն ուղեկալի սահմանապահ վերակարգում ծառայություն իրականացնող, պարտադիր ժամկետային զինծառայող Արտուշ Գևորգյանի դին՝ մահացու հրազենային վիրավորումով։ Ըստ ստացված հաղորդման՝ տվյալ պահին ուղեկալում և նրա մատույցներում այլ զինված զինծառայողներ չեն եղել։ Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա հսկող դատախազն իր որոշմամբ պարտադիր ժամկետային զինծառայող Հ․Ա․-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում, և վարույթն իրականացնող մարմնի կողմից վերջինիս ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասով։ Նախաքննությունը շարունակվում է։ |
ԱՄՆ-ում տորնադոն տասնյակ մարդկանց կյանք է խլել, ամբողջությամբ ավերվել է Ռոլինգ Ֆորք քաղաքը
187Երեկ, 21:36Հայաստան-Թուրքիա. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
97Երեկ, 21:00Կրկին երկրաշարժˋ Թուրքիայում
97Երեկ, 19:48Պայթյուն՝ ԱՄՆ-ի շոկոլադի գործարանում (տեսանյութ)
269Երեկ, 10:42Հերթական ինքնասպանությունը՝ «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ»-ում
173Երեկ, 10:24Թուրքիայում նոր երկրաշարժ է գրանցվել
204Երեկ, 10:00