Mercedes-ը տապալել է բետոնե էլեկտրասյունն ու հայտնվել դաշտում․ կա վիրավոր
180
Հինգշաբթի, 16 մարտի, 2023 թ., 11:12
![]() Մարտի 16-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 03։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Ռոբերտ Կատանյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավատոճանապարհի 20 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլետրասյանը, կոտրել այն և հայտնվել դաշտում, գրում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ 38-ամյա Գրիգոր Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ տարածք։ |

Պայթյուն՝ Մամիկոնյանց փողոցում
117Երեկ, 14:48
Տեր Վրթանես քահանա Բաղալյանը սրտի կաթված է ստացել
14818.12.2025, 20:06
Դիմակավորված օպերացիա՝ ոստիկանություն են տեղափոխվել Հակոբ Հակոբյանի՝ «Լեդի Հակոբի» ազգականները
11718.12.2025, 16:48
Իսրայելի զինվորականները կրակ են բացել Սիրիայի գյուղերից մեկի բնակիչների վրա․ Syria TV
29418.12.2025, 13:38
Բրյուսելի օդանավակայանում վնասվել է Ֆիցոյի ինքնաթիռը
28418.12.2025, 11:20
Ակնայի շրջանում ադրբեջանցի է պայթել ականի վրա
13517.12.2025, 23:30
