Երևանում տղամարդը նախկին կնոջն իջեցրել էր տաքսիից, կրակել նրա վրա, ապա` իր
![]() Մարտի 14-ի առավոտյան ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ մայրաքաղաքի Ռոմանոս Մելիքյան և Տիչինայի փողոցների խաչմերուկում մի տղամարդ փակել էր մի տաքսի մեքենայի ճանապարհը, վիճել ուղևորուհու հետ, ապա կրակել նրա ուղղությամբ, ապա՝ ինքն իրեն. հայտնում է ՀՀ ոստիկանությունը: Մարմնական վնասվածքներ ստացած կինն ու տղամարդը տեղափոխվել էին «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Ահազանգին արագ արձագանքած Մալաթիայի ոստիկանները իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին, որ հիվանդանոց տեղափոխված կինն ու 42-ամյա մերձավանցի տղամարդը նախկին ամուսիններ են, որ տղամարդը հարկադրաբար կանգնեցրել էր տաքսին, իջեցրել նախկին կնոջը, վիճել հետը, ապա կրակոցներ արձակել։ Դեպքի վայրի զննությամբ ատրճանակը հայտնաբերվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ |

Պայթյուն՝ Մամիկոնյանց փողոցում
117Երեկ, 14:48
Տեր Վրթանես քահանա Բաղալյանը սրտի կաթված է ստացել
14818.12.2025, 20:06
Դիմակավորված օպերացիա՝ ոստիկանություն են տեղափոխվել Հակոբ Հակոբյանի՝ «Լեդի Հակոբի» ազգականները
11718.12.2025, 16:48
Իսրայելի զինվորականները կրակ են բացել Սիրիայի գյուղերից մեկի բնակիչների վրա․ Syria TV
29418.12.2025, 13:38
Բրյուսելի օդանավակայանում վնասվել է Ֆիցոյի ինքնաթիռը
28418.12.2025, 11:20
Ակնայի շրջանում ադրբեջանցի է պայթել ականի վրա
13517.12.2025, 23:30
