Թուրքիայի քաղաքացին Ուշիի ոլորաններում բեռնատարով վթարի է ենթարկվել
![]() Այսօր՝ մարտի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 40-րդ կմ հատվածում՝ Ուշիի ոլորանների սկզբնամասում, Թուրքիայի քաղաքացի 33-ամյա Իլկեռ Կոսենը իր վարած DAF մակնիշի բեռնատարով՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին և կողաշրջվելով տապալել էլեկտրասյունը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ի. Կոսենն ու նրա ուղևոր՝ Թուրքիայի քաղաքացի 28-ամյա Պարլակ Մելիկենը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Աշտարակի բժշկական կենտրոնի հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Մանրամասներըˋ սկզբնաղբյուրում: |

Պայթյուն՝ Մամիկոնյանց փողոցում
117Երեկ, 14:48
Տեր Վրթանես քահանա Բաղալյանը սրտի կաթված է ստացել
14818.12.2025, 20:06
Դիմակավորված օպերացիա՝ ոստիկանություն են տեղափոխվել Հակոբ Հակոբյանի՝ «Լեդի Հակոբի» ազգականները
11718.12.2025, 16:48
Իսրայելի զինվորականները կրակ են բացել Սիրիայի գյուղերից մեկի բնակիչների վրա․ Syria TV
29418.12.2025, 13:38
Բրյուսելի օդանավակայանում վնասվել է Ֆիցոյի ինքնաթիռը
28418.12.2025, 11:20
Ակնայի շրջանում ադրբեջանցի է պայթել ականի վրա
13517.12.2025, 23:30
