Կանադան ընդունել է 170 հազար ուկրաինացի փախստականի
![]() Կանադայի ներգաղթի, փախստականների և քաղաքացիության հարցերով նախարար Շոն Ֆրեյզերը հայտնել է, որ 2022 թվականի սկզբից երկիր է ժամանել 170 հազար ուկրաինացի փախստական, փոխանցում է TASS-ը։ «Անցյալ տարվա սկզբից շուրջ 170 հազար մարդ ապաստան է ստացել»,- ասել է Ֆրեյզերը: Նա հավելել է, որ ակնկալում է տեղեկատվության հստակեցում, թե արդյոք ուկրաինացի փախստականների մնալը հատուկ ծրագրով կերկարաձգվի մարտի 31-ից հետո: Ֆրեյզերը նշել է, որ, ամենայն հավանականությամբ, երկրի իշխանությունները կերկարաձգեն այս ծրագիրը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը որոշել է երկարաձգել Ուկրաինայից ժամանած փախստականների հումանիտար կարգավիճակը, որոնք երկիր են մտել Մեքսիկայի տարածքով։ Reuters-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը հայտնել է, որ 2022 թվականի սկզբին մոտ 25 հազար ուկրաինացի փախստական Մեքսիկայի սահմանով մուտք է գործել ԱՄՆ։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
