«Ադրբեջանը ձգտում է ցեղասպանության մանդատ ստանալ»․ Փաշինյան
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Արցախի ԱԺ խմբակցությունների երեկվա հայտարարությանը՝ ասել է հետևյալը. «Շատ հաճախ հանրային հարթակներում որպես ահազանգ ներկայացվում է՝ հասե՛ք, ՀՀ կառավարությունը պատրաստվում է ինչ-որ թուղթ ստորագրել. եթե ունենանք իրավիճակ, որ մնացել է՝ 1-2-3 օր, որ ինչ-որ թուղթ ենք ստորագրելու, իրականում լավ նորություն է, նշանակում է՝ բանակցային գործընթացում ունեցել ենք առաջընթաց, հասել ենք արդյունքի, որը մեր երազանքների արդյունքը չէ, բայց արդյունք է, որ պիտի ապահովի երկարաժամկետ խաղաղություն, կայունություն: Կա՞ արդյոք փաստաթուղթ. գիտեք, որ փետրվարի կեսերին մենք մեր արձագանքը խաղաղության պայմանագրի հնարավոր նախագծի վերաբերյալ փոխանցել էինք Ադրբեջանին ու 2-3 օր առաջ ստացել ենք Ադրբեջանի արձագանքը: Կա՞ արդյոք առաջընթաց փաստաթղթում, որոշակի առաջընթաց տեսնում ենք, բայց ինչքան առաջ ենք գնում, այնքան ի հայտ են գալիս ֆունդամենտալ պրոբլեմներ: Տեսնում ենք, որ Ադրբեջանը փորձում է հնարավոր պայմանագրի միջոցով ՀՀ տարածքային պահանջներ ձևակերպել, ինչը հասկանալիորեն կարմիր գիծ է մեզ համար: Տեսնում ենք, որ այդ տեքստի առաջարկներով Ադրբեջանը փորձում է ԼՂ-ում ցեղասպանություն կամ էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ ձեռք բերել, որը ևս կարմիր գիծ է մեզ համար»,- հայտարարել է ՀՀ վարչապետը: |
Օնիկ Գասպարյանն այս պահին Հակակոռուպցիոն դատարանում է
1212:54«Անհայրենիք բոմժե՛ր, երեխուս ապագան են տալիս». ոսկեպարցի կինը՝ սակրավորներին (տեսանյութ)
2312:48Փոխվարչապետի գրասենյակը՝ տավուշցիների հետ հանդիպման մասին
4112:24«Մեզ թույլ չեք տալիս առաջ գնանք, դո՛ւք դադարեցրեք». բնակիչները՝ ոստիկաններին (տեսանյութ)
4612:18Բնակիչները փորձում են կանխել Ոսկեպարում իրականացվող ականազերծման աշխատանքները (տեսանյութ)
6411:48Մհեր Գրիգորյանի հանդիպումը տավուշցիների հետ չեղարկվել է (տեսանյութ)
7011:18