Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Գեղաշեն գյուղի տներից մեկում տղամարդու այրված դի է հայտնաբերվել

310
Կիրակի, 12 մարտի, 2023 թ., 18:24
Գեղաշեն գյուղի տներից մեկում տղամարդու այրված դի է հայտնաբերվել

Այսօր՝ մարտի 12-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Գեղաշեն գյուղի տներից մեկում դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած ոստիկնանները նշված գյուղի առաջին փողոցի տներից մեկի սենյակում հայտնաբերել են այրված մահճակալ, որտեղ մեջքի վրա պառկած վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ 52-ամյա Համլետ Բ․-ի այրված, մոխրացած դին։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգողը եղել է մահացածի եղբայրը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։