Երևան`   +14 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Արտաշատ-Ոստան ճանապարհին մեքենան բախվել է գնացքին

200
Կիրակի, 12 մարտի, 2023 թ., 10:42
Արտաշատ-Ոստան ճանապարհին մեքենան բախվել է գնացքին

Մարտի 12-ին, ժամը 03:35-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ոստան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գնացքին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Արտաշատ-Ոստան ավտոճանապարհին՝ Արտաշատ քաղաքի տարածքով անցնող երկաթգծի վրա, բախվել են «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ս․, ծնված 1987թ.) և բեռնատար գնացքը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ Գ. Ս-ն և ուղևոր Ռ․ Վ․ Թ-ն (ծնված 1977թ., Վրաստանի Հանրապետության քաղաքացի) հոսպիտալացվել են Արտաշատի ԲԿ, որտեղ բժիշկները Ռ․ Վ․ Թ-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Գ. Ս-ն հրաժարվել է բուժօգնությունից:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Արտաշատ-Ոստան ճանապարհին մեքենան բախվել է գնացքին
Արտաշատ-Ոստան ճանապարհին մեքենան բախվել է գնացքին
Արտաշատ-Ոստան ճանապարհին մեքենան բախվել է գնացքին
Արտաշատ-Ոստան ճանապարհին մեքենան բախվել է գնացքին