Գերմանիայի կաթոլիկ եկեղեցին կօրհնի միասեռ զույգերին
2018
Ուրբաթ, 10 մարտի, 2023 թ., 21:18
![]() Գերմանիայի կաթոլիկ եկեղեցին թույլատրել է 2026 թվականի մարտից օրհնել միասեռ զույգերին։ Այս որոշումն ընդունվել է Մայնի Ֆրանկֆուրտում կայացած սինոդալ ժողովում։ Այն նվիրված էր կաթոլիկ եկեղեցու բարեփոխումների հարցերին։ Ըստ DPA գործակալության, վեհաժողովի 202 անդամներից կողմ է քվեարկել 176-ը, դեմ՝ 14-ը, ձեռնպահ է մնացել 12 եպիսկոպոս։ Այն ստացել է որոշման համար անհրաժեշտ երկու երրորդ մեծամասնությունը: Ենթադրվում է, որ առաջիկա 3 տարիները կօգտագործվեն փաստաթղթերի պատրաստման և օրհնության արարողության պատարագի ձևի համար։ Գերմանիայի շատ կաթոլիկ ծխերում միասեռ զույգերն արդեն իսկ օրհնվում են գործնականում, բայց մինչ այժմ դա եկեղեցական օրենքի «գորշ գոտում» է: Այսուհետ քահանաներին պատժամիջոց չի սպասվում համապատասխան ծեսը կատարելու համար։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
