Թբիլիսիում ցուցարարները պահանջել են կառավարության հրաժարականը
![]() Հինգշաբթի օրը Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ վրացական բանակի մի խումբ զինվորական վետերաններ կոչ են արել հրաժարական տալ կառավարությանը և նշանակել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, հաղորդում է «Ինտերֆաքսը»։ «Այս իշխանություններն ի վիճակի չեն Վրաստանը տանել դեպի Եվրոպա... Այս կառավարությունը պետք է հրաժարական տա, արտահերթ խորհրդարանական ընտրություններ պետք է նշանակվեն»,- ամբիոնից ասել է զինվորական հագուստ հագած մի տղամարդ, ով իրեն ներկայացրել է որպես բանակի վետերան։ Հրապարակում կանգնած ցուցարարներից ոմանք, այդ թվում՝ ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները, ձեռքի բարձրացումով իրենց համերաշխությունն են հայտնել ցույցին։ Հանրահավաքում նաև կոչ է արվել Վրաստանի նախագահին՝ հրավիրել խորհրդարանի արտահերթ նիստ։ «Օտարերկրյա գործակալների մասին օրենքի չեղարկման վերաբերյալ ժողովրդի կամքը պետք է ֆորմալացվի օրինական, սահմանադրորեն, առանց հապաղելու»,- ասել է Lelo-ի ներկայացուցիչ Աննա Նացվլիշվիլին։ Նացվլիշվիլիի խոսքով, «եթե «Վրացական երազանքը» անկեղծ է օրինագիծը հետ կանչելու մասին իր այսօրվա հայտարարության մեջ, «ապա չպետք է դեմ լինի դրան»։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
