Երեխան 2 տարի ապրել էˋ թոքերի մեջ ասեղ
![]() Դոնի Ռոստովի տարածաշրջանային մանկական կլինիկական հիվանդանոցում բժիշկները 11-ամյա տղայի թոքից ասեղ են հեռացրել: Պարզվել է, որ այն երեխայի մարմնի մեջ է հայտնվել երկու տարի առաջ։ Տղան վերջերս հիվանդանոց էր ընդունվել բարձր ջերմությամբ և կրծքավանդակի ցավով։ Հետազոտության ժամանակ բժիշկները նրա աջ թոքում օտար մարմին են նկատել։ Երեխան խոստովանել է, որ երկու տարի առաջ ներ է շնչել ասեղը՝ դերձակի քորոցը, և ոչ մեկին չի ասել այդ մասին: Երկու տարի շարունակ թոքերի ասեղը չի անհանգստացրել տղային, սակայն, ի վերջո, հիվանդանոց գնալու պատճառ է դարձել։ Հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Գլեբ Նովոշինովն ասել է, որ ասեղը կարելի է հեռացնել երկու եղանակով՝ կա՛մ մատներով գտնելով ու դուրս հանելով, կա՛մ հեռացնելով թոքի մի հատվածի հետ միասին։ Վերջին տարբերակն, իհարկե, ազդեցություն կունենա հիվանդի առողջության վրա։ Սակայն վիրաբույժ Գալուստ Ֆրանցյանցը երկար տարիների փորձի շնորհիվ կարողացել է շոշափելիորեն գտնել առարկան և հանել։ Վիրահատությունը բարեհաջող է անցել, տղան ապաքինվում է։ |

Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
11214.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
15913.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
13712.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
15010.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
18907.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
19907.09.2026, 14:12
