ԵՄ-ն կոչ է արել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը
![]() Ժնևում ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների գրասենյակներում ԵՄ պատվիրակությունը հայտարարություն է տարածել, որով իր մտահոգությունն է հայտնել Լաչինում տիրող իրավիճակի կապակցությամբ, քանի որ միջանցքով ազատ տեղաշարժի խոչընդոտումն ազդում է Լեռնային Ղարաբաղում մարդու հիմնարար իրավունքների, այդ թվում՝ առողջության, պարենի, կրթության և այլ իրավունքների վրա։ «ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին և բոլոր պատասխանատու անձանց երաշխավորել միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, և կատարել Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի որոշման պահանջները»,-նշված է հաղորդագրության մեջ։ Նշված հաղորդագրությամբ՝ ԵՄ-ն կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին շարունակել խաղաղ գործընթացի շուրջ երկխոսությունը՝ նշելով, որ ակնկալում են, որ այն կլինի շարունակական։ |

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
10113:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
19210:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
134Երեկ, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
16004.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
14004.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
13704.11.2026, 12:06
