Թբիլիսիում ցուցարարներին ցրելու համար ջրցան ու արցունքաբեր գազ են կիրառել
![]() Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույցը ցրելու համար իրավապահները ջրցան մեքենա և արցունքաբեր գազ են կիրառել։ Ուղիղ հեռարձակումներն իրականացվում են տեղական հեռուստաալիքներով։ Հատուկ նշանակության ջոկատայինները փակել են դեպի խորհրդարանի մուտք տանող փողոցը։ Արցունքաբեր գազի կրկնակի կիրառումից հետո կիրառվել է նաև ջրցան մեքենա։ Ռուսթավելի պողոտայում՝ շենքի ճակատի դիմաց, հազարավոր ցուցարարներ շարունակում են փողոց դուրս գալ այն բանից հետո, երբ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը։ Կան տուժածներ, նրանց բուժօգնություն է ցուցաբերվում։ ՆԳՆ ներկայացուցիչները հավաքվածներին բարձրախոսներով զգուշացնում են ցրվել, հակառակ դեպքում նրանց նկատմամբ «օրինական միջոցներ» կկիրառվեն։ Ցուցարարները չեն ենթարկվում ոստիկանների պահանջներին: «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը խորհրդարան է ներկայացրել ընդդիմադիր «Ժողովրդի ուժ» շարժումը: Դրա համաձայն՝ առաջարկվում է ստեղծել ռեեստր այն հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների և սուբյեկտների համար, որոնք ֆինանսավորման ավելի քան 20 տոկոսը ստանում են արտերկրից: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
