Ռուսաստանն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակել
![]() 130 ուկրաինացի զինծառայողներ Ուկրաինա են վերադարձել գերիների փոխանակման արդյունքում։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի խոսքով՝ գերությունից ազատվածների թվում կա 126 տղամարդ և 4 կին։ Նրանց թվում են Մարիուպոլի պաշտպանները, այդ թվում՝ Ազովստալը պաշտպանած մարտիկները, ինչպես նաև Բախմուտի և Սոլեդարի տարածքում գերեվարված զինվորականները։ Իր հերթին, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստան է վերադարձվել 90 ռուս զինծառայող։ «Մարտի 7-ին բանակցային գործընթացի արդյունքում Կիևի ռեժիմի կողմից վերահսկվող տարածքից հետ են վերադարձվել 90 ռուս զինծառայողներ, ովքեր մահացու վտանգի մեջ են եղել»,- ասվում է գերատեսչությունում։ Նրանք նշել են, որ ՌԴ օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ինքնաթիռները զինվորական անձնակազմ կհասցնեն Մոսկվա՝ ՌԴ պաշտպանության նախարարության բուժհաստատություններում բուժման և վերականգնման նպատակով։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
