Վահե Ղազարյանը հովանավորում է Անդրանիկ Քոչարյանին. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ներքին գործերի նախարարությունը հրաժարվում է տրամադրել հանրային շահ ներկայացնող հարցման պատասխանը՝ խախտելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ քաղաքացու տեղեկացված լինելու իրավունքը: Մարտի 1-ի համարում հոդված էինք հրապարակել այն մասին, որ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը երթևեկում է օպերատիվ համարանիշներով, ինչի իրավունքը չունի: Նաև հարցում էինք ուղարկել ՀՀ ոստիկանություն՝ խնդրելով տրամադրել տեղեկություն, թե ով է ԱԺ պատգամավորին տրամադրել այդ համարանիշները, և ինչու է նա շրջում օպերատիվ համարանիշներով, եթե չունի դրա իրավունքը: Ի վերջո, դրանք ամենևին ԱԺ բալանսում գտնվող համարանիշներ չեն, ուժային այլ կառույցներից մեկին է պատկանում (չենք հրապարակում՝ որ մեկին): Եվ, ահա, Ներքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից ստացել ենք պատասխան. «Ի պատասխան Ձեր՝ 28.02.2023թ. գրության՝ տեղեկացնում ենք, որ գործող օրենսդրական կարգավորումների ուժով հայցվող տեղեկատվությունը հնարավոր չէ տրամադրել»։ Այսինքն՝ նորացված ոստիկանությունը հայտնում է, թե գաղտնի տեղեկություն է հարցվածը: Սա էլ իր հերթին նշանակում է, որ իրականում Անդրանիկ Քոչարյանի ծառայողական ավտոմեքենայի համարանիշները օպերատիվ համարանիշներ են, քանի որ միայն այդ դեպքում է անհայտ, թե պետհամարանիշի տերն ով է։ Տեղեկացնենք, որ օպերատիվ պետհամարանիշը ենթադրում է բառի բուն իմաստով անպատիժ երթևեկություն. կարող ես արագ վարել, հոծ գիծ հատել, երկրորդ շարքում կանգնել, մի խոսքով, ինչ ճանապարհատրանսպորտային կանոնների խախտում ուզես՝ կարող ես անել, միևնույնն է, չես տուգանվում: Դա պատճառաբանվում է որպես ծառայողական անհրաժեշտություն: Տեսահսկողության խցիկներն էլ օպերատիվ համարանիշներով ավտոմեքենաների խախտումները չեն գրանցում: Խոսքն այս դեպքում 610 CM 61 համարանիշի մասին է: Եվս մեկ անգամ շեշտենք, որ մեր հարցված տեղեկությունը հանրային շահ է հետապնդում, և հանրությունն էլ պետք է իմանա, թե ինչու է պատգամավորին այդպիսի համար տրամադրվել: Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, սակայն, որոշել է հովանավորել Անդրանիկ Քոչարյանին՝ թերևս մտավախություն ունենալով, որ նոր դավեր կարող է նյութել իր դեմ»: Մանրամասները՝ թերթի համարում: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
