Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Խաբարովսկում թոշակառուին կալանավորել են Բորիս Նեմցովի սպանության օրը տված հարցազրույցի պատճառով

595
Երկուշաբթի, 06 մարտի, 2023 թ., 23:30
Խաբարովսկում թոշակառուին կալանավորել են Բորիս Նեմցովի սպանության օրը տված հարցազրույցի պատճառով

Խաբարովսկում ակտիվիստ Զիգմունդ Խուդյակովին 20 օրով կալանավորել են հրապարակային միջոցառման անցկացման կանոնները խախտելու հոդվածով՝ քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանությոան օրը տված հարցազրույցի պատճառով։ Այս մասին հայտնում է Sibir.Realii-ն՝ հղում անելով նրա փաստաբան Վլադիմիր Մազնևին։

Խուդյակովին մեղադրել են սպանված քաղաքական գործչի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ ոստիկանների օրինական պահանջները չկատարելու համար։ Տեսանյութում, որը նկարահանել են ականատեսները, երևում է, որ թոշակառուն չի դիմադրում ձերբակալությանը։

«Հալածանքների իրական պատճառն այն է, որ Խուդյակովը հարցազրույցի ժամանակ շատ կոշտ է արտահայտվել նախագահի հասցեին»,- ասել է Մազնևը։

Բորիս Նեմցովը գնդակահարվել է 2015 թվականի փետրվարի 27-ի ուշ երեկոյան Բոլշոյ Մոսկվորեցկի կամրջի վրա՝ Կրեմլից հարյուր մետր հեռավորության վրա։ Քաղաքական գործչի սպանության համար մեղավոր են ճանաչվել և դատապարտվել Չեչնիայի 5 բնիկները՝ Զաուր Դադաևը (սպանության անմիջական հեղինակը), եղբայրներ Անզոր և Շադիդ Գուբաշևները, Թեմիրլան Էսկերխանովը և Խամզաթ Բախաևները։ Նրանք ստացել են 11-ից 20 տարվա ազատազրկման ժամկետներ։ Սպանության կազմակերպիչներն ու պատվիրատուները դեռ չեն հայտնաբերվել։ 2023 թվականի փետրվարի 27-ին Ռուսաստանի քաղաքներում տեղի ունեցան հիշատակի միջոցառումներ՝ նվիրված քաղաքական գործչի սպանության ութերորդ տարելիցին։